Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Բարեբախտաբար՝ անվտանգության աշխատակիցը վատ կրակող է

Բարեբախտաբար՝ անվտանգության աշխատակիցը վատ կրակող է
07.09.2015 | 14:45

Կառավարության անվտանգության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանն այսօր առավոտյան հրազենային վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական կլինիկա և վիրահատվել: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ Քր. Օր.-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը: Միջադեպը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան, կառավարության շենքում: Նա երկար տարիներ աշխատել է կառավարությունում՝ որպես անվտանգության աշխատակից: Տեղեկություններ կան, որ նա իրեն ամրակցված զենքից է կրակել իր վրա: Պատճառը ֆինանսական խնդիրներն են: Լյուդվիգ Հովհաննիսյանը գրություն է թողել՝ փաստը հաստատել են հարազատները:

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ